ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Պուտինն ու Մեդվեդևը հերթով են քնում

Պուտինն ու Մեդվեդևը հերթով են քնում
03.12.2016 | 12:18

Ասենք ճշմարտությունը՝ քաղաքական գործիչների ելույթները մեծ մասամբ տաղտուկ են: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնի է երկար խոսելու ունակությամբ՝ նրա ուղիղ եթերների մարաթոնները 4 ժամ ու ավելի են տևում՝ գրում է Ադամ Թեյլորը The Washington Post-ում: Թերևս հասկանալի է՝ ինչու նախագահի 70- րոպեանոց ելույթի ժամանակ հինգշաբթի լուսանկարիչները որսացել են պահը, երբ ՌԴ վարչապետ Դմիտր Մեդվեդևը, կարծես, նիրհում է: Ամեն ինչ սկսվեց Սոչիի օլիմպիական խաղերի բացումից: YouTube-ում տեղակայված պետական հեռուստաալիքների եթերի հատվածներից դատելով՝ վարչապետ Մեդվեդևը շատ արագ սկսել էր դանթել: Կրեմլին դեմ բլոգերները ու ինտերնետ երգիծաբանները նիրհած վարչապետի կերպարը մեմ դարձրին, իսկ ռուս լրագրողները սկսեցին հետևել Մեդվեդևին պաշտոնական միջոցառումներում:

Դաշնային ժողովին Պուտինի 2014-ի ուղերձի ժամանակ էլ պետական հեռուստաալիքների տեսախցիկները կենտրոնացած էին Մեդվեդևի վրա և նորից որսացին պահը, երբ նա նիրհում է, դա կրկնվեց նաև 2015-ին ու անցած հինգշաբթի: 2008-ին Պուտինը հայտարարեց, որ ինքն ու Մեդվեդևը հերթով են քնում՝ երբ մեկը քնում է, մյուսը հսկում է երկիրը:
Ադամ ԹԵՅԼՈՐ, The Washington Post


Հ.Գ. Պետական հեռուստաալիքները հինգշաբթի օրը ոչ միայն Մեդվեդևին են «որսացել», դահլիճում կային բազում «հոգնածներ», որ ՌԴ նախագահի միալար ու անհույզ ձայնի օրորի տակ հաճելի երազներ էին տեսնում: Հակաքնի լավագույն միջոցը գտել էր «Արդար Ռուսաստանի» նախագահ Սերգեյ Միրոնովը՝ նա Պուտինի ամբողջ ելույթի ժամանակ գրառումներ էր կատարում նոթատետրում, կամ՝ նկարում էր: Զարմանալին քնածները չէին, զարմանալին օպերատորներն ու ուղիղ եթերի ռեժիսորն էին, որ ամբողջ դահլիճում գտնում ու ցուցադրում էին հատուկենտ քնածներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ